Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթը

«COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթը
17.06.2020 | 10:13

Հունիսի 17-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը առցանց միջոցառման ընթացքում կամփոփի «COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի արդյունքները և կներկայացնի հաղթողներին:


Մրցույթի նպատակն էր հավաքագրել լուսանկարներ հայաստանյան իրականությունից, որոնք լավագույնս կներկայացնեին համավարակի բերած փոփոխությունները մարդկանց ու հասարակության կյանքում, կբացեին անձնական պատմություններ ու հոգեբանական դժվարություններ, ցույց կտային պայքարողներին ու չընկճվողներին։

Նշենք, որ մրցույթն ունեցել է 120 մասնակից, որոնք ներկայացրել են ավելի քան 280 լուսանկար: Մրցույթի 1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը հավասարապես կբաշխվի հաղթող ճանաչված 3 լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ՝ Պրոֆեսիոնալ, Զգացմունքային, Facebook-յան հավանումներ անվանակարգերում:

Դիտվել է՝ 6228

Մեկնաբանություններ